https://arm.sputniknews.ru/20250919/divanagitutjan-hamar-dury-pak-che-mak-um-irani-mshtakan-nerkajacucich-93656733.html
Դիվանագիտության համար դուռը փակ չէ․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Դիվանագիտության համար դուռը փակ չէ․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը: 19.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-19T22:33+0400
2025-09-19T22:33+0400
2025-09-19T22:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_20c005dc688f1b1538c75b5410bd9bb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ԱԽ-ում Թեհրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քվեարկությունից հետո հայտարարել է, որ դիվանագիտության համար դուռը դեռ փակ չէ:Այսօր ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը:Նա նաև նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ ոչնչացնել ռումբերով և զսպել պատժամիջոցներով:Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը: Բանաձևին կողմ են արտահայտվել Ռուսաստանը, ՉԺՀ-ն, Ալժիրը և Պակիստանը: Դեմ են արտահայտվել ՄԱԿ-ի ԱԽ-ի ինը անդամներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու անդամներ ձեռնպահ են մնացել։ Այսպիսով, անվտանգության խորհրդի կողմից ընդունված նախորդ բանաձևերով նախատեսված պատժամիջոցների գործողությունը վերսկսվում է։Թեհրանն անօրինական է համարում Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը
իրանի իսլամական հանրապետություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_3d3b6a340c6fbd3522efb0a995e91714.jpg
իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր
Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ԱԽ-ում Թեհրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քվեարկությունից հետո հայտարարել է, որ դիվանագիտության համար դուռը դեռ փակ չէ:
Այսօր ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը:
«Դիվանագիտության համար դուռը փակ չէ, բայց Իրանն ինքը կընտրի, թե ում հետ և ինչ հարցերի շուրջ է համագործակցելու»,-լրագրողներին ասել է Իրավանին:
Նա նաև նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ ոչնչացնել ռումբերով և զսպել պատժամիջոցներով:
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը: Բանաձևին կողմ են արտահայտվել Ռուսաստանը, ՉԺՀ-ն, Ալժիրը և Պակիստանը: Դեմ են արտահայտվել ՄԱԿ-ի ԱԽ-ի ինը անդամներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու անդամներ ձեռնպահ են մնացել։ Այսպիսով, անվտանգության խորհրդի կողմից ընդունված նախորդ բանաձևերով նախատեսված պատժամիջոցների գործողությունը վերսկսվում է։