Երբ հայրենիքիդ դռները փակվում են

Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սկսվել է հետխորհրդային ժամանակաշրջանում: Տարածքային վեճը և պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքի պահանջը պատերազմների պատճառ դարձան 1988-1994թթ, 2016-ին, 2020-ին և վերջապես՝ 2023-ին, որի հետևանքով Արցախի հայերը ենթարկվեցին էթնիկ զտման և ստիպված եղան լքել իրենց տները։ Նրանց մի մասը, ապաստան է գտել Հայաստանում, ադրբեջանական սահմանամերձ գյուղերում։

2020-2023թթ. ընթացքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմը կրեց հազարավոր զոհեր` ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում: Շատերը մինչ օրս համարվում են անհետ կորած, ոմանք էլ Ադրբեջանի կողմից պահվում են գերության մեջ

2023-ի աշնանն Արցախը բռնի կերպով լիովին հայաթափվեց. ավելի քան 130.000 մարդու հետևից փակվեցին հայրենիքի դռները:

Ֆիլմը և երաժշտությունը՝ Նելլի Շիշմանյանի, 2024թ.

Ծրագիրն իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Ճգնաժամի հասցեագրում երկրորդ փուլ» նախագծի շրջանակներում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment