Աշնանը հանկարծ անձև է եկել ու Երևանը կաթվածահար է. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Աշնանը հանկարծ անձև է եկել ու Երևանը կաթվածահար է:

Լավ մի կողմ եմ թողնում խցանումների աստիճանը, չնայած մեզ համոզում էին, որ կարմիր գծերը մի քանի անգամ թանկացնում են, երթևեկության կանոներն անըդհատ ու անտրամաբանական փոխում են, որ բեռնթափեն կենտրոնը: Որքանով բեռնաթափցին, թող քաղաքացիներն ասեն:

Բայց հարց էլի, ինչու է աշնանը անձրևից փչանում կենտրոնի լուսացույցերի կեսը:

Ու այս ամբողջի ամենամեծ հեգնանք այն է, որ հենց այսօր են հայտարարել Երևանում ճոպանուղի կառուցելու մասին:

Կլինի նախքան որևէ դարակազմիկ մեգա բանը «կառուցելը» այնպես անեք, որ եղանակային թեթև փոփոխության ժամանակ լուսացույցերն աշխատեն ու անձրևն աղետի չվերածվի:

Թե չէ եթե լուսացույցը չի աշխատում, ճոպանուղին մի քիչ ավելի դժվար կաշխատի:

Թե բա մետրոյի նոր կայարան, ճոպանուղի …»

Leave a Comment