«Բենֆիկայի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Բրունու Լաժեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան հայտարարել է, որ ակումբը կփորձի նոր մարզիչ հրավիրել մինչև թիմի հաջորդ պաշտոնական հանդիպումը: Լաժեի հեռացման պատճառը թիմի անկայուն խաղն է և Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում կրած պարտությունը:

49-ամյա Լաժեն «Բենֆիկան» գլխավորել է 2 տարբեր ժամանակահատվածներում. 2019 թվականին նա ակումբին դարձրել է երկրի չեմպիոն, իսկ երկրորդ պաշտոնավարումը սկսել է 2024 թվականի սեպտեմբերից:

Leave a Comment