Ծախսվել են անհամաչափ մեծ գումարներ՝ շուկայական արժեքներից մի քանի անգամ բարձր (տեսանյութ)





Շարունակվում են մեր շրջայցերը Երևանի «բարեկարգված» բակերով։

Այսօր այցելեցինք Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 14 և 15 շենքերի բակ, որտեղ վերջերս վերանորոգվել է ֆուտբոլի դաշտ։

Ստանդարտ նախագծով կառուցված այս դաշտում առկա են բոլոր այն նույն խնդիրները, որոնք հանդիպում են գրեթե բոլոր այն դաշտերում, որոնք այս իշխանությունների կողմից «վերանորոգվել» կամ «վերակառուցվել» են։ 7 տարվա ընթացքում չհաջողվեց սովորել կառուցել որակյալ դաշտեր, որոնք կծառայեն ավելի քան 2 տարի։

Երբ ուսումնասիրում ենք ծավալաթերթ-նախահաշիվը, պարզ է դառնում, որ կան աշխատանքներ, որոնց համար ծախսվել են անհամաչափ մեծ գումարներ՝ շուկայական արժեքներից մի քանի անգամ բարձր։

Խնդիրների պատճառները բազմաթիվ են, սակայն ամենաէականն այստեղ քաղաքային իշխանությունների անտարբերությունն է և վերահսկողության լիակատար բացակայությունը։

Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ, մենք՝ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանիներս, շարունակելու ենք մեր ամենօրյա հետևողական աշխատանքը՝ բացահայտելու այս ապիկար իշխանությունների թալանը, սուտը և կեղծիքը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից



Leave a Comment