ԱՄՆ Գերագույն դատարանը արագացվաշ կարգով կքննարկի Թրամփի մաքսատուրքերի օրինականությունը

ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնել է արագացված կարգով վերանայել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այլ երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի մեծ մասը, որի քննարկումը նախատեսվում է սկսել նոյեմբերին, ասվում է սեպտեմբերի 9-ին հրապարակված դատարանի ծանուցման մեջ։

Ինչպես նշվում է, «քննարկումը նախատեսված է 2025 թվականի նոյեմբերի առաջին շաբաթում»։ Կողմերը պետք է իրենց փաստարկները գրավոր ներկայացնեն դատարան մինչև սեպտեմբերի 19-ը։ Վճարները ուժի մեջ կմնան դատավարության ողջ ընթացքում։

Արագացված լսումը նշանակում է, որ Գերագույն դատարանը կարող է որոշում կայացնել մինչև տարեվերջ, ինչը տեղի չէր ունենա մինչև 2026 թվականի ամառ, եթե գործը քննվեր սովորական ընթացակարգով։

Թրամփի վարչակազմը սեպտեմբերի 4-ին դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով չեղյալ համարել նախկինում կայացված որոշումը, որ Վաշինգտոնի կողմից այլ երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի մեծ մասը անօրինական է։

Leave a Comment