Հունական մամուլն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի նոր հակաօդային պաշտպանության համակարգով համալրմանը։ Մասնավորապես նշվել է, որ թուրքական արտադրության «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և կարող է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության պատճառ դառնալ։
Նշենք, որ համակարգը առաջարկում է անօդաչու թռչող սարքերի դեմ էլեկտրոնային որսման առաջադեմ հնարավորություններ։
Հունական մի շարք առաջատար լրատվամիջոցներ նշել են, որ Թուրքիան արագացնում է հնարավոր ռազմական հակամարտությունների նախապատրաստական աշխատանքները։
Ըստ հրապարակված լուրերի՝ Թուրքիայի զինված ուժերն այդ արդիականացված համալրումներով կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին։
Աղբյուր` Ermenihaber.am/habererk.com
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: