
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը դեմ է քվեարկել երկրի կառավարության հանդեպ վստահությանը՝ վարչապետ Ֆրանսուա Բայրուի ծրագրային ելույթից հետո։ Այս մասին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Յաել Բրոն-Պիվետը։
Քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 558 պատգամավոր, որոնցից 364-ը դեմ կամ ձեռնպահ են քվեարկել, 194-ը՝ կառավարությանը վստահության օգտին։