Արցախի ԱԳՆ շենքն է: Հաղթանակ տեսած ու պատմություն կերտած, Իսկ հետո եկավ Նիկոլը… – HayqNews

Արցախի ԱԳՆ շենքն է: Հաղթանակ տեսած ու պատմություն կերտած:

Իսկ հետո եկավ Նիկոլը:

Եվ եղավ դավաճանված պատերազմ:

Եվ զոհվեցին լույս տղաներ:

Եվ խժռեց թուրքական աշխարհը մեր Արցախը:

Իսկ նրանք՝ Նիկոլն ու իր ընկերուհին, երջանիկ ժպիտներով գնացին և գրկախառնվեցին մեզ խժռողներին:

Ուրախացան և նկարվեցին:

Ժպտացին ու ցնծացին:

Արցախի Անկախության օրվա արթիվ նրանք բոլորը միասին քանդեցին նաև ԱԳՆ շենքը:

Պատմությունը բարդ բան է, երբեմն այն չի ներում:

Հ.Գ. Այնքան բան է ինձ կապում այս շենքի հետ: Փոքր և մեծ դիվանագիտական հաղթանակներ ենք ունեցել այստեղ եղած հանդիպումների և քննարկումների արդյունքում:

Նաիրա Կարապետյան

Leave a Comment