ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ավարտված «Southern California Open» մրցաշարի մինչև 2300 վարկանիշային խմբում փայլուն արդյունքի է հասել Հայաստանը ներկայացնող Վարդան Խոջայանը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Մեր ներկայացուցիչը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և կիսելով 1-2 հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով դարձել մրցաշարի հաղթող:
Նույն մրցաշարում հանդես եկող մեր մեկ այլ ներկայացուցիչ Սուրեն Պողոսյանը զբաղեցրել է մրցանակային 5-րդ տեղը: