🎥 Արարատյան դերբի․ Արարատ-Արմենիան կամային հաղթանակ տարավ Արարատի դեմ խաղում

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի մարզադաշտում 4։2 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։

Հանդիպման 20-րդ րոպեին հաշիվը բացեց «Արարատի» պաշտպան Հաջի Իսա Մուստաֆան։ Վեց րոպե անց «Արարատ-Արմենիան» վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, անզգուշաբար սեփական դարպասը գրավեց Ֆոֆանան։

Մինչև ընդմիջում «Արարատը» ևս մեկ գոլ հեղինակեց․ 38-րդ րոպեին Ադամա Մեիտեն խաղադաշտի կենտրոնից կատարած հարվածով գրավեց Բրունո Պինտոյի պաշտպանած դարպասը։

Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» խփեց երեք գոլ և կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ։ Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Ժոաու Կեյրուշը, Արայիկ Էլոյանը և Մեթյու Գբոմադուն՝ համապատասխանաբար 78-րդ, 87-րդ և 90+1-րդ րոպեներին։

Հանդիպման տեսագրությունը․

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment