
ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական, այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լիլիթ Մակունցը 2021-2025 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, մինչ այդ՝ 2018-29 թթ եղել է մշակույթի նախարար, ապա 7-րդ գումարման խորհրդարանում ղեկավարել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։