Սեպտեմբերի 30-ից կիրականացվեն Գյումրի–Լառնակա–Գյումրի ավիաչվերթները․ Դավիթ Խուդաթյան


Հասարակություն

Օրերս Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում լրատվամիջոցների հարցին պատասխանելիս նշել էի, որ մոտ ապագայում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից կսկսվեն չվերթներ դեպի Եվրոպա։ Այս մասին գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը իր Ֆեյսբուքյան էջում։

«Այսօր արդեն Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 30-ից գործարկվելու են Գյումրի–Լառնակա–Գյումրի չվերթները՝ շաբաթական երկու թռիչքի հաճախականությամբ։

Տոմսերի գինը մեկնարկում է 14․99 եվրոյից։

Ի դեպ, օրեր առաջ նաև վերանորոգեցինք Գյումրիի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը»,– նշել է նախարարը։

Leave a Comment