Մխիթարյանի գնահատականը` «Տորինոյի» դեմ խաղում


Սպորտ

 

Միլանի «Ինտերը» Իտալիայի Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանը մեկնարկել է` սեփական հարկի տակ տարած հաղթանակով` 5:0։ 

«Տորինոյի» դեմ խաղին մասնակցել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 79-րդ րոպեին։


Sofascore վիճակագրական կայքը Մխիթարյանի խաղը գնահատել է 7.1 միավորով։ Նրա փոխանցումների ճշգրտությունը կազմել է 89% (39/44)։

Leave a Comment