Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Սլովենիայի «Ստոժիցե» մարզադաշտում հյուրընկալվել է երկրի գործող չեմպիոն Լյուբլյանայի «Օլիմպիային»:
Առաջին խաղակեսում 2 գոլ խփեցին «Նոայի» ֆուտբոլիստները։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում նշանակվում է 11 մետրանոց, որտեղից վրիպում է Մաթեուս Այասը։ Մրցավարը կրկնել է տալիս հարվածը, քանի որ մրցակցի ֆուտբոլիստները ժամկետից շուտ են մտել տուգանային հրապարակ։
Երկրորդ հարվածը դիպուկ էր․ դուբլ ձևակերպեց Իմրան Ուլադ Օմարը։ Րոպեներ անց «Օլիմպիան» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ աչքի ընկավ Իվան Դուրդովը։