Հայաստանը վստահեցրել է, որ այս ճանապարհի պատճառով ՀՀ-ում ամերիկյան ուժեր չեն լինի. Արաղչի

Radar. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին, ասել է. «Կա մեկ այլ մտահոգություն, որ այս ճանապարհը կարող է պատրվակ դառնալ տարածաշրջանում ամերիկյան ուժերի ներկայության համար»:

Ըստ նրա, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն իրենց երկրի պաշտոնյաների հետ հանդիպմանը վստահեցրել են, որ հարգում են Իրանի կարմիր գծերը. «Նրանք վստահեցրել են, որ այս ճանապարհի պատճառով Հայաստանում ամերիկյան ուժեր չեն լինի, նույնիսկ՝ ամերիկյան մասնավոր անվտանգության ընկերություններ, որոնք, ինչպես գիտեք, ներկա են տարածաշրջանի որոշ երկրներում, այս ճանապարհի պատրվակով Հայաստանում ներկայություն չեն ունենա»,- ասել է նա։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment