Մինչ մենք վայելում ենք ամռան վերջին օրերը, ամենահեռատեսները արդեն սկսում են պատրաստվել աշնանը: Իսկ մատնահարդարումը ոճային կերպարի պարտադիր հատկանիշներից մեկն է: Ժամանակն է ծանոթանալ սեզոնի հիմնական միտումներին։
Մուգ երանգներ
Եթե դուք մոտ եք գոթական գեղագիտությանը, ապա աշնանը չեք կարող առանց մուգ մանիկյուրի, բայց ուշադրություն, ոչ թե սև: Ավելի ուշադիր նայեք այնպիսի երանգներին, ինչպիսիք են սալորագույնը, բորդոն և խորը կապույտը. դրանք հեշտությամբ կդառնան զով շեշտադրում ցանկացած կերպարում:
«Օճառե» եղունգներ
Նրանց համար, ովքեր իրենց մասնագիտության պատճառով չեն կարող իրենց թույլ տալ վառ կամ երկար եղունգներ, այս միտումը իսկական փրկություն կլինի: «Օճառե» եղունգները մերկ մանիկյուրի տրամաբանական շարունակությունն են: Այստեղ շեշտը դրվում է ոչ թե գույնի, այլ կատարյալ պատրաստման վրա: Թափանցիկ լաքը թեթև վարդագույն երանգով միայն ընդգծում է կոկիկությունն ու խնամված ձեռքերը:
Հավերժ դասական՝ կարմիր
Անկախ նրանից, թե ինչպես է փոխվում նորաձևությունը, կարմիրրը միշտ մնում է արդիական: Այս աշնանը այն հատկապես տարածված է: Լակոնիկ, տպավորիչ և միևնույն ժամանակ էլեգանտ՝ իդեալական ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել կանացիությունը՝ առանց ավելորդ հավակնոտության:
Մինիմասլիստական ֆրենչ
Խիստ ձևերի և հստակ գծերի սիրահարները պետք է ուշադրություն դարձնեն ուղղանկյունաձեւ ֆրենչին: Եղունգի ծայրին լայն շերտի փոխարեն՝ բարակ, նրբագեղ գիծ: Սա ոճային և մինիմալիստական տարբերակ է ամեն օրվա համար:
Մարգարիտներով զարդարանք
Այս սեզոնին մարգարիտները զարդարում են ոչ միայն ականջօղերը, վզնոցները այլև եղունգները: Ամենահեշտ ձևը եղունգների ծածկույթին ծավալուն մարգարիտներ ավելացնելն է: Իսկ ամենահամարձակները կարող են փորձարկել բարոկկո մարգարիտների հյուսվածքը՝ ավելի անսովոր էֆեկտ ստանալու համար: