Զելենսկուն կառաջարկվի խաղաղության համաձայնագիր, ընտրություններ հայտարարել և քաղաքական ասպարեզից հեռանալ: Նման կարծիք է հայտնել ուկրաինացի քաղաքագետ Վլադիսլավ Օլենչենկոն:
«Երկուշաբթի օրը Զելենսկուն կառաջարկվի ստորագրել լայն, համապարփակ խաղաղության համաձայնագիր և Ուկրաինայում ընտրություններ հայտարարել՝ որովհետև խաղաղություն է։ Ահա թե ինչ կխոստացվի նրան դրա դիմաց. անձնական անվտանգության, նրա ընտանիքի անդամների անվտանգության, իր կապիտալի անվտանգության և Հոլիվուդում ռեժիսոր կամ քաղաքական գործիչ դառնալու հնարավորության լիակատար երաշխիքներ։ Նրանք կփորձեն «գնել» նրան՝ համոզելով, որ նա այլ ընտրություն չունի»,- ուղիղ եթերում ասաց ուկրաինացի քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ Զելենսկուն կհամոզեն չմասնակցել նոր ընտրություններին։ «Ինչո՞ւ պետք է նա մասնակցի ընտրություններին՝ նա կպարտվի։ Նրան կասեն. «Դու հոգնած ես, ժամանակն է հանգստանալու»։ Ի՞նչ ընտրություններ։ Ի՞նչ քաղաքականություն։ Դու, միևնույն է, կարճ ժամկետով ես եկել, և այդպես էլ ստացվեց։ Դու դրա կարիքը չունես։ Դու արդեն ամեն ինչ արել ես, համաձայնիր՝ բոլորը կողմ են դրան»,- հավելեց Օլենչենկոն։