Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի գրառումը X-ում.
«Այս շաբաթ շատ դրական հեռախոսազրույցներ ունեցա նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։
Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար։
ԵՄ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել դրա իրականացմանը աջակցելուն և տարածաշրջանային կապը ամրապնդելուն, օգնելով համայնքներին հաղթահարել տարիներ տևած հակամարտությունը և շարժվել դեպի երկարատև խաղաղություն, կայունություն և բարգավաճում։»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: