
Գազայի հատվածում պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 61․000-ի, ավելի քան 150․000 մարդ վիրավորվել է։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սկսվելուց մոտ երկու տարի անց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է՝ գրավելու են Գազայի ողջ տարածքը․ այս պահին Իսրայելի տիրապետության տակ է տարածքի 75 տոկոսը։ Հայտարարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել․ միջազգային կառույցներն անհանգիստ են Գազայի բնակիչների և այնտեղ պահվող իսրայելցի պատանդների կյանքի համար։