🎥 ՀՊԼ․ Նոան խնդիրներ չունեցավ մեկնարկում՝ վստահ հաղթանակ տանելով Շիրակի նկատմամբ

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ (4:0):

Երևանյան ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Մատեուս Այասը, Վիջիլ Պինսոնը, Ներմին Զոլոտիչը և Նարդին Մուլահուսեյնովիչը՝ վերջինս իր նորամուտի խաղում բացեց գոլերի հաշիվը «Նոայում»։

Այսպիսով, Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրում գրանցվեց առաջին հաղթանակը, նախորդ երկու խաղերն ավարտվել էին ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Leave a Comment