ՀՀ ԱԳՆ-ն վախենում է ծպտուն հանել Արցախում քրիստոնեական հսկայական ժառանգության վերացման մասին – HayqNews

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Օրեր առաջ ՀՀ ԱԳՆ-ից եղավ հայտարարություն, որ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում: Ես սա ընկալում եմ որպես կարևոր, դրական քայլ՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումով։ Բայց այդ քայլը իմ և իմ պես շատերի աչքում արժեզրկվում է, երբ հիշում ենք, որ սա նույն ԱԳՆ-ն է, որը վախենում է ծպտուն հանել Արցախում քրիստոնեական հսկայական ժառանգության վերացման մասին։ Այդ ժառանգությունը ոչ միայն հայկական պատմության ու մշակույթի մաս է, այլ նաև քրիստոնեական աշխարհի սեփականությունն է, և դա այնքան ճիշտ դիվանագիտական փաթեթավորմամբ կարելի է ներկայացնել ու գործնական քայլեր անել այդ ժառանգության վերացումը կանխելու համար։

Ավելին՝ սա նույն կառավարությանը ծառայող ԱԳՆ-ն է, որի ղեկավարը ամսիներ առաջ հայտարարել էր, որ արցախցիների հարցը բանակցային օրակարգում չի կարող լինել, քանի որ Ղարաբաղում այլևս հայություն չկա․․․Կարճ ասած՝ չկան հայեր, չկա խնդիր հայտնի արտահայտության ոճով։

Leave a Comment