Մարիա Զախարովան խուսափել է հստակ նշել, որ Այվազովսկու հուշարձանը Ստեփանակերտում ադրբեջանցիներն են ապամոնտաժել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամի իր ալիքում հրապարակել է Հովհաննես Այվազովսկու կտավները եւ գրել է.

«Այվազովսկու ստեղծագործություններն են: Ինչ-որ տեղ ապամոնտաժում են նրա հուշարձանները, իսկ ես ապամոնտաժում եմ անգրագիտությունը նրանց մեջ, ովքեր երբեք չեն տեսել նրա կտավները»։

Նկատենք, որ Մարիա Զախարովան խուսափել է հստակ նշել, որ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը Ստեփանակերտում ադրբեջանցիներն են ապամոնտաժել:

Եւ ի դեպ, առաջին դեպքը չէ. Ադրբեջանը նաեւ Հայրենական մեծ պատերազմին առնչվող բազմաթիվ հուշարձաններ է ոչնչացրել թե՛ Արցախում, թե՛ Ադրբեջանում, որոնց մասին ՌԴ ԱԳՆ-ն քար լռություն է պահպանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment