Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։

«Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի առաջնորդը։

Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ առևտրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը տեղի է ունեցել հուլիսի 28-29-ը Ստոկհոլմում։ Խորհրդակցությունների արդյունքում կողմերը ևս երեք ամսով երկարաձգել են լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերի կասեցումը։

Leave a Comment