ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․):

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

  • Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին,
  • Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին,
  • Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։

Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին,

Գյումրի քաղաքում՝ հուլիսի 23-ին, 24-ին և 25-ին։

Leave a Comment