Բայրամովը եւ Կավելաշվիլին քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը


Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու սերտ բարեկամությունը: Կարևորվել է առանցքային ոլորտներում բարձր մակարդակի երկխոսության և համագործակցության շարունակականությունը: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Leave a Comment