Այն բանից հետո, երբ Զելենսկու վարչախումբը փոխեց ուկրաինական օրենսդրություն՝ էապես կրճատելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի եւ Հատուկ հակակոռտուպցիոն դատախազության լիազորությունները, երկրում միանգամայն լուրջ մայդանային տրամադրություններ ի հայտ եկան: Ուկրաինայի մի շարք քաղաքներում փոխոց են դուրս եկել հազարավոր մարդիկ՝ Զելենսկում մեղադրելովն «Ուկրաինային և Մայդանի իդեալներին դավաճանելու» մեջ, այդ փոփոխությունենրը համարելով «պետական հեղաշրջում»։
Իմաստը կարել իէ հասկանալ. այդ մարմինները արեւմտյան ուլտրադեմոկրատների կողմից ներդևրված էին՝ ուկրաինական իշխանություններին վերահսկողության տակ պահելու համար: Ու հիմա Զելենսկին ոչ միայն այդ վերահսկողությունից է դուրս գալիս, այլ իսկական պատժիչ արշավ է սկսել լիբերալական համակարգի դեմ՝ այդ կառույցներից սկսած, սորոսականներով վերջացրած:
Եվ բնական է, որ իրեն «գցված» համարող լիբերալ համակարգը միանգամից երկրում միացրեց մայդանային տրչամադրությունները՝ իր կադրերին փողոց հանելով:
Բայց եթե այսպես գնա, Զելենսկին հաստատ Եվրոպայից մի կոպեկ փող եւ մեկ փամփուշտ անգամ չի ստանա…
Ի՞նչ է, լրիվ անցել է Թրամփի ենթակայության տակ եւ պատրաստվում է Ստամբումլուկ կայանալիք ռուսների հետ վաղվա հանդիպմանը պատերազմը վերջացնելուն ուղղված կոնկրետ քայլե՞ր անել: Ամեն դեպքում, հետաքրքիր շրջադարձ է: