
Երկու ամսով կալանքի տակ գտնվող Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու՝ իրեն ուղղված գրառմանը։
«Կալանավայրում ծանոթացա Միխայել Սահակաշվիլու՝ Միշիկոյի իմ մասին հերթական զրպարտիչ գրառմանը, որն այլ կերպ չեմ անվանել,քան հերթական «բլթոց»։
Միշիկոն ուրախացել է իր «կաթնեղբայր» Նիկոլի կողմից բարձրացված արտաքին ճակատում հակառուսական ալիքով, ներքին ճակատում քաղաքական տեռորով,բռնություններով, հալածանքներով և հետապնդումներով…
Ռուսական առածն ասում է «рыбак рыбака видит издалека », հիմա «բռնապետը՝ բռնապետին հեռվից է տեսնում,անգամ ճաղերի հետևից»։
Ճիշտ է Միշիկոն Նիկոլի համար մանկապարեզի երեխա է,սակայն նրանք շատ բաներով են իրար նման,մասնավորսապես երկուսն էլ փողը շատ են սիրում ՝ Արևմուտքի փողը, կլինի դոլար, թե եվրո։
Երկուսն էլ սիրում են օտարերկրյա պիղծ կոնվենցիաները, սիրում են պարտք վերցնել և իրենց երկրների բնակչությանը սերնդե սերունդ պարտքի տակ գցել։
Երկուսն էլ սիրում են ստել և խաբել սեփական ընտրողներին։
Երկուսն էլ սիրում են խախտել անմեղության կանխավարկածը, իրենց քիթը խոթել քննիչների և դատավորների գործերի մեջ և իրենց ընդդիմախոսներին կալանավորել։
Երկուսն էլ հիմնահատակ քանդել են սեփական երկրների բանակները, սպանել սեփական զինվորներին։
Երկուսն էլ սիրում են մեծախոսել ու պարտվել, պոռոտախոսել ու վերջում հայրենիք հանձնել…»։