
Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, մեկնաբանելով Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ու քաշքշուկը, նկատում է՝ ընդդիմադիրները չեն կարողանում հասկանալ, որ քաղաքականությունը խոսքի գործիք է, ոչ թե «ֆիդայական շարժումներն» են, որ արվում են երկրի ներսում:
«Բացի ադրբեջանցի և թուրք բառերից՝ նրանք այլ բան չունեն ասելու: Ամեն բառը ազգայինի մասին է, բայց իրականում ահաբեկչական խմբի աջակիցներ են: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, կազմակերպություններ, ԶԼՄ-ներ, Եկեղեցու ներկայացուցիչներ գտնվում են մի տաշտակում»,- նկատում է նա:
Վերջինիս դիտարկմամբ՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները սերտ կապակցվածություն ունեն տեռորիստական ակտ իրականացնելու մտադրություն ունեցող խմբակի հետ:
««Հոկտեմբերի 27»-ից ավելի վտանգավոր բան էր ծրագրվում. եթե «Հոկտեմբերի 27»-ի ժամանակ նպատակը քաղաքական պարագլուխներին գլխատելն էր, ապա սա վերաբերում էր ժողովրդին: Ուզում էին երկրում քաոս ստեղծել և այդպես զավթել իշխանությունը»,- կարծիք է հայտնում նա:
Ըստ Մինասյանի՝ քաղաքականությունն անտեսանելի վերարկու չէ, որ հագնես, և հանրությունը մոռանա, թե դու ով ես եղել, ինչ ես արել. «Սքեմն էլ անտեսանելի վերմակ չէ, որ քաշես վրադ ու ահաբեկչություն ծրագրես»:
Պատգամավորը միևնույն ժամանակ ասում է, որ հիբրիդային պատերազմի շրջանակներում քարոզչություն է իրականացվում, որ մարդիկ սկսեն ընկալել, թե իշխանության ներկայացուցիչը մարդ չէ, և այն աստիճանի հասցնեն, որ նրանց վնաս տան:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ