Տեխասում ջրհեղեղի զпհերի թիվը գերազանցել է 80-ը

Դիտում ՝ 21 553

ԱՄՆ Տեխասի նահանգում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է առնվազն 82-ի։ Նրանց թվում են ամառային ճամբարներում գտնվող բազմաթիվ երեխաներ։

Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ անհետ կորածների որոնումները շարունակվում են։

Ընդհանուր առմամբ, Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի խոսքով, ամբողջ նահանգում անհետ կորած է 41 մարդ, սակայն նրանց թիվը կարող է ավելի մեծ լինել։ Նահանգապետը զգուշացրել է, որ առաջիկա երկու օրերին տեղատարափ անձրևներ են սպասվում, որոնք կարող են կրկին վտանգավոր հեղեղումներ առաջացնել։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment