ԵԱԶԲ․ Հայաստանում ընթացիկ տարում սպառողական գների աճը կպահպանվի 3±1% միջակայքում

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ սպառողական գների աճը Հայաստանում այս տարի կմնա Կենտրոնական բանկի 3±1% թիրախային ցուցանիշին մոտ։

ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական կանխատեսման համաձայն՝ հունիսին Հայաստանում գնաճը կազմել է 3.9%՝ մայիսին գրանցված 4.3%-ից հետո։

«Անկումը պայմանավորված է սննդամթերքի գների աճի դանդաղմամբ (հունիսին +6.2% տարեկան կտրվածքով՝ մեկ ամիս առաջ գրանցված 7,4%–ից հետո), ոչ պարենային ապրանքների հատվածում գնանկման աճով (հունիսին -0.2%՝ նախորդ ամսվա -0.1%-ից հետո): Միևնույն ժամանակ, ծառայությունների գները հունիսին որոշ չափով արագացել են (+3.5%՝ նախորդ ամսվա 3.1%-ից հետո)», – նշվում է բանկի ուսումնասիրության մեջ:

Leave a Comment