🎥 Կանսելուն և Նևեշը չկարողացան զսպել արցունքները Ժոտայի հիշատակին նվիրված լռության րոպեի ժամանակ

«Ալ-Հիլալի» պորտուգալացի ֆուտբոլիստներ Ժոաու Կանսելուն և Ռուբեն Նևեշը չկարողացան զսպել արցունքները Դիոգու Ժոտայի հիշատակին նվիրված լռության րոպեի ժամանակ, որը տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի «Ալ-Հիլալ» – «Ֆլումինենսե» հանդիպումից առաջ։

Պորտուգալիայի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Ժոտան «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին՝ «Վուլվզից»։ Այդ ժամանակից ի վեր նա մասնակցել է 182 հանդիպման, խփել 65 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։ «Լիվերպուլի» կազմում նա նվաճել է Պրեմիեր լիգայի, Անգլիայի գավաթի և երկու Լիգայի գավաթի տիտղոսներ, իսկ Պորտուգալիայի հավաքականի հետ երկու անգամ հաղթել է Ազգերի լիգան։

Leave a Comment