
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան հետևում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանակցությունների ընթացին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Էրդողանը սպասում է «Ադրբեջանի օրինական պահանջները բավարարող» համաձայնագրի ստորագրմանը։