
ԱԺ ՔՊ-ական և հարակից պատգամավորների քվեարկությամբ ընդունվեց մի շարք օրենքներ։ Դրանցից որոշները ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ։
Այսպիսով՝ քվեարկությամբ ընդունվեց.
«Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում),
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից փաթեթը (առաջին ընթերցում),
Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
Բնակչության պետական ռեգիստրի մասին և կից փաթեթը (առաջին ընթերցում),
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը (առաջին ընթերցում),
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում),
Բարձրագույն կրթության և գիտության մասին և կից փաթեթը (առաջին ընթերցում),
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված փաթեթը (առաջին ընթերցում),
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում),
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում),
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված փաթեթը (առաջին ընթերցում),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում) օրինագծերը։
3 ժամ անց տեղի կունենա հրատապ համարվող օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը։