ՔԿ-ում ջնջել են 4-րդ և 5-րդ ձայնագրությունները․ «պալիտ» են արել ինչ-որ բան և որոշել են արագ փոխել

Խնդրեմ, քիչ առաջ էս վիդեոն Յութուբում քննչականի պաշտոնական ալիքում լսում էի, հիմա արդեն չկա, ջնջել են։

Բա, այ սենց «ուժեղ» ապացույցներ են… Այս մասին գրում է Կարեն Վրթանեսյանը։

«[ԹԱՐՄԱՑՈՒՄ] Փաստորեն ձայնագրությունների մաս 4 ու մաս 5-ը ջնջել են, հետո վերբեռնել։ Քննչականի ալիքում երևում է, որ հաջորդականությունը խախտվել է։ Կարող եմ ենթադրել, որ «պալիտ» են արել ինչ-որ բան և որոշել են արագ փոխել»։

Ավելի վաղ Կարեն Վրթանեսյանը գրել էր․ «Հերթական «սենսացիոն ձայնագրություններն» եմ լսում։

Ակնհայտ է, որ շատ տարբեր (ամենայն հավանականությամբ՝ նաև անցյալ, իսկ գուցե նաև նախանցյալ տարվա) զրույցներից մանր-մանր կտրտած և իրար կպցրած կտորներ են, որոնցից ինչ ուզեն կարող են հավաքել։

Կուզեն «հեղաշրջման փորձ» կհավաքեն, կուզեն՝ «ահաբեկչության նախապատրաստություն»։

Առավել ևս, որ ցանկացած ընդդիմադիրի պարբերաբար նաև սադրիչներ և ուղղակի ոչ ադեկվատ մարդիկ են մոտենում, ու դրանց ոնց էլ ցրես, ամեն դեպքում «սենսացիոն բաներ» ձայնագրել կարելի է։

Ու քանի որ սա արդեն չեմ էլ հիշում, թե որ դեպքն է, որ գաղտնալսումների փրթիկները մոնտաժելով ամպագոռգոռ մեղադրանքներ են ներկայացնում, որոնք տարիների քաշքշուկների հետո հօդս են ցնդում, հիմա էլ որևէ հիմք չունեմ քննչականի հրապարակած ձայնագրություններին հավատալու։

Այս դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ «ջարդենք-փշրենք-փրթենք» ասողների հետ ոչ միայն ճամփա գնալ չի կարելի, այլև զրույցել»։

Leave a Comment