Իրшնի ԱԽ-ն հայտարարություն է տարածել

Դիտում ՝ 22 553

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «հարկադրել է Իսրայելին և նրա կողմնակիցներին պատերազմը դադարեցնել»։

«Սիոնիստ թշնամու ագրեսիայից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերում ձեր քաջարի և անձնուրաց որդիները արձագանքեցին՝ համաձայնվելով Իսլամական հեղափոխության առաջնորդի և Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին՝ վճռականորեն հակահարված տալով թշնամու յուրաքանչյուր սադրանքին՝ աննախադեպ քաջությամբ:

Այս գործողությունների շրջանակներում ամերիկյան Ալ-Ուդեյդ բազան, ապա ամբողջ օկուպացված տարածքը դարձան հրթիռային հարվածների թիրախ։

Մարտիկների և իմաստուն ղեկավարության (Առաջնորդի — խմբ.) խոհեմությունն ու անխոնջ ջանքերը դարձան հաղթանակ, որը ստիպեց թշնամուն զղջալ, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան»,- ասված է հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment