Սոցիալական ցանցերում տարօրինակ ու զվարճալի նոր միտում է տարածվում․ TikTok-ում միլիոնավոր դիտումներ են հավաքում կենդանիների համար «կազմակերպված» Օլիմպիական խաղերի տեսանյութերը։
Թեև տեսանյութերն ամբողջությամբ ստեղծված են արհեստական բանականության (AI) միջոցով, դրանք առանձնանում են իրենց իրատեսականությամբ՝ լի տրիբունաներով, մեկնաբանություններով և մրցող կենդանիներով։
Միտումն առաջինը սկիզբ է առել կատուների մասնակցությամբ տեսանյութերից, սակայն այժմ օգտատերերը սկսել են «մրցահրապարակ բերել» կապիբարաներին, արջերին, խոզերին և այլ կենդանիների՝ ընդլայնելով այս վիրտուալ խաղերի աշխարհը։
Թե ինչ ուղերձ կամ նպատակ ունի այս միտումը, դեռևս հստակ չէ, սակայն փաստ է, որ այն զվարճացնում և գրավում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։