Բաքվում հարցաքննել են Արայիկ Հարությունյանին – Live News

Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական հերթական նիստը։ Այսօրվա նիստում դատախազը Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին հարց է տվել Արցախի բանկային համակարգի վերաբերյալ՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ադրբեջանական աղբյուրի, Արայիկ Հարությունյանն ասել է, որ ինքը նախկինում աշխատել է Արցախի բանկերի տարբեր մասնաճյուղերում։ Նրա խոսքով՝ «Արցախբանկը», որը Արցախի գլխավոր բանկն էր, գրանցված էր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Բանկի գրանցման վայր է նշվել Հայաստանի մայրաքաղաքը, սակայն դրա գլխավոր մասնաճյուղը գործել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։

«Այս բանկը որևէ առավելություն և արտոնություն չուներ Հայաստանի մյուս բանկերի համեմատ», – ասել է Արայիկ Հարությունյանը։

Բացի այդ, Արցախի տարածքներում գործել են նաև այլ հայկական բանկերի մասնաճյուղեր։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արայիկ Հարությունյանը նաև ասել է, որ այդ մասնաճյուղերը վնասով են աշխատել։

Leave a Comment