Պաշտոնական. Ռուի Մոտան գլխավորել է Լուդոգորեցը — Armsport.am

«Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան նշանակվել է Բուլղարիայի գործող չեմպիոն «Լուդոգորեցի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել «Լուդոգորեցի» անդամ՝ ակումբ, որն ունի հարուստ պատմություն և անուն։ Ես ուրախ եմ միանալ այս թիմի ընտանիքին։ Իմ մարզչական շտաբի հետ քրտնաջան կաշխատենք՝ հասնելու մեր բարձր նպատակներին»,- ասել է Ռուի Մոտան։

«Լուդոգորեցը» շնորհակալություն է հայտնել «Նոայի» ղեկավարությանը՝ Ռուի Մոտայի և նրա թիմի տեղափոխությունն իրականացնելիս ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և համագործակցության համար, հայտնում է telegraph-ը։

Leave a Comment