Նոան ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավստրիայում — Armsport.am

«Նոան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավստրիայում։ Այն տեղի կունենա հունիսի 15-ից մինչև հուլիսի 1-ը։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

Հայաստանի նորընծա չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի և Հայաստանի առաջնության նոր մեկնարկին ընդառաջ։

Առաջիկա օրերին նաև հայտնի կդառնա հավաքի ընթացքում կայանալիք ընկերական խաղերի ժամանակացույցը։

Leave a Comment