Իրшնը գաղտնի փաստաթղթեր է դուրս բերել. այդ երկրից դեռ արձագանք չկա

Դիտում ՝ 25 495

Իրանի հետախուզական ծառայություններին հաջողվել է Իսրայելից դուրս բերել գաղտնի տեղեկատվություն պարունակող բազմաթիվ փաստաթղթեր, հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց աղբյուրին։

Հրապարակումներում նշվում է, որ խոսքը հազարավոր փաստաթղթերի մասին է, որոնցում, ի թիվս այլնի, հիշատակվում է միջուկային օբյեկտների մասին։

Նշվում է նաև, որ փաստաթղթերն այնքան շատ են, որ դրանք մանրամասն վերլուծելու համար մասնագետներին երկար ժամանակ է հարկավոր լինելու։

Իսրայելական կողմն առայժմ չի արձագանքել հրապարակված այս տեղեկատվությանը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment