Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով՝ գումար են խնդրում. ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խшրդախության մասին

Դիտում ՝ 25 485

Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Թիրախավորված են հատկապես «Տելեգրամ» և «Ֆեյսբուք» ցանցերը։

Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր արհեստական բանականության միջոցով, փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։

Ինչպես ասում են, եթե տեղեկացված ես, ապա պաշտպանված ես։

Հարգելի՛ քաղաքացիներ, երբ համացանցային տիրույթում նույնիսկ Ձեզ շատ մտերիմ մարդն է նման հաղորդագրությունների միջոցով գումար խնդրում, անմիջապես ստուգեք, կապ հաստատեք հետը, համոզվեք, որ իսկապես նա է:

Իսկ եթե այդուհանդերձ կասկածելի զանգից հետո հավատացել ու գումար եք փոխանցել, անմիջապես զանգահարեք 1-02»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Leave a Comment