
Գերիների և Բաքվում ապօրինի պահվող անձանց հարցը և ընդհանրապես հումանիտար հարցերը մեր մեծ օրակարգի կարևոր, ցավոտ մասն են, և երևի եզակի հարցերից, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ;
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Վերջին բանը, որ շոշափելի է եղել, գերիների մեծ փոխանակությունն էր, դրանից հետո չի ստացվել, և այստեղ ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք»,- նշել է նա։
Ըստ Միրզոյանի, եթե հաջողվի վերջանական ստորագրված խաղաղության փաստաթուղթ ունենալ, այդ հարցի լուծման համար բարենպաստ միջավայր կլինի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ