
Դիտում ՝ 25 484
Ուես Անդերսոնի «Փյունիկյան սխեման» ֆիլմում, որը կթողարկվի 2025 թվականի հունիսին, գլխավոր դերում Բենեդիկտ Քամբերտեթչն է: Նրա մարմնավորած հերոսի կերպարը ոգեշնչված է հայ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի որդուց՝ Նուբարից:
Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում գործող Հայկական կինոընկերությունը (AFS):
Ուես Անդերսոնի նոր «Փյունիկյան սխեման» ֆիլմում Բենիսիո դել Տորոն մարմնավորում է հայազգի մագնատ Ժա-Ժա Կորդային, իսկ Բենեդիկտ Քամբերբետչը՝ նրա խորթ եղբորը՝ ոգեշնչված Գյուլբենկյանի իրական որդուց՝ Նուբարից։
Ըստ AFS-ի Ֆիլմը հայկական ժառանգության և ինքնության մեկնաբանություն է։
Այն պատմում է Անատոլ «Ժա-Ժա» Կորդայի (մարմնավորում է Բենիսիո դել Տորոն) մասին, ով հարուստ և անորսալի մագնատ է, որին հետապնդում են մրցակից գործարարներ, օտարերկրյա ահաբեկիչներ և մարդասպաններ։
Կորդան հայկական ծագում ունի, նրա հայկական ծննդյան վկայականի համաձայն՝ հոր անունը նշված է որպես Սարգիս, իսկ ծննդավայրը՝ որպես Երևան:
«Փյունիկյան սխեման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2025 թվականի Կաննի կինոփառատոնում, իսկ համաշխարհային պրեմիերան կկայանա 2025 թվականի հունիսի 6-ին։

Կիսվել սոց․ ցանցերում