The Sunday Times. Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ-ն մտադիր է սպառազինություն վերադարձնել օդային տեղակայման միջուկային զենքը

Օդային տեղակայման միջուկային զենքը կարող է շուտով վերադառնալ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի սպառազինություն, գրում է The Sunday Times պարբերականը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, երկիրն ուսումնասիրում է օդային տեղակայման միջուկային զենքը վերադարձնելու հնարավորությունը, ինչը պաշտոնյաներն անվանում են պատասխան «Ռուսաստանից բխող սպառնալիքների նոր դարաշրջանին»։
Ըստ The Sunday Times-ի բացառիկ զեկույցի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ են ընթանում F-35A Lightning II ինքնաթիռների ձեռքբերման շուրջ, որոնք ունակ են կրել տակտիկական գրավիտացիոն միջուկային ռումբեր։
Առաջարկը, որը, ինչպես պնդվում է, կդառնա Մեծ Բրիտանիայի միջուկային ներուժի ամենանշանակալի փոփոխությունը սառը պատերազմի ավարտից ի վեր, պաշտպանել են պաշտպանության նախարար Ջոն Հիլին և պաշտպանության շտաբի պետ ծովակալ սըր Թոնի Ռադակինը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ինչպես ենթադրվում է, նույնպես պաշտպանում է այս տարբերակը, որը Ռազմավարական պաշտպանական վերանայման ավելի լայնածավալ ծրագրի մաս է կազմում, որը կհայտարարվի երկուշաբթի օրը։
Ներկայումս Մեծ Բրիտանիայի միջուկային զսպման ուժերը հիմնվում են բացառապես Trident համակարգի վրա, որը տեղակայված է սուզանավերի վրա։ Օդային տեղակայման հնարավորությունների ներդրումը թույլ կտա Մեծ Բրիտանիային ավելի սերտորեն կապվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, որոնք ունեն ցամաքային, ծովային և օդային տեղակայման միջուկային հարթակներ, ընդգծում է պարբերականը։

Leave a Comment