Տղամարդը մահացու վիրավորվել է Գերմանիայի և Չեխիայի սահմանի մոտ այն բանից հետո, երբ դաշնային ոստիկանության պարեկախումբը կանգնեցրել է նրա մեքենան ստուգման համար, իսկ նա կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, հայտնում է Associated Press-ը։
Հրաձգությունը տեղի է ունեցել Շիրնդինգի և Մյունխենրոյթի միջև ընկած ճանապարհին՝ Գերմանիայի տարածքում, շաբաթ օրը ցերեկը։
Բավարիայի ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը դուրս է եկել մեքենայից և կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, որոնք պատասխան կրակ են բացել և մահացու վիրավորել նրան։ Նա մահացել է դեպքի վայրում։
Վարորդը, որը մեքենայում միայնակ է եղել, ճանաչվել է որպես 47-ամյա իրանական ծագումով տղամարդ, որը մի քանի տարի ապրել է Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Մանհայմի շրջանում։
Ոստիկանությունը ենթադրում է, որ նա վերադառնում էր Չեխիա թմրանյութերի համար կատարած ուղևորությունից, քանի որ, համաձայն Բավարիայի ոստիկանության հայտարարության, նրա մոտ եղել է «մետամֆետամինի եռանիշ թվով չափվող ոչ մեծ քանակություն»։