
Մայիսի 29-ի գիշերը Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքային շրջանը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Ռուսական տելեգրամյան ալիքները հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են անօդաչու թռչող սարքերը խոցվում՝ բնակելի շենքերի վրայով թռչելիս: Խփված անօդաչու թռչող սարքի մնացորդները ընկել են բակում: Վնասվել է մեքենա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 29-ի գիշերը ՀՕՊ ուժերը խոցել են 48 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ երեքը՝ Մոսկվայի մարզում:
Գիշերը Ռոսավիացիան ժամանակավորապես սահմանափակումներ է մտցրել ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա մի քանի օդանավակայաններում, այդ թվում՝ Մոսկվայի Վնուկովոյում: