Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Ես եղել եմ Ադրբեջանում, իսկ այստեղ (խմբ․ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում) կհանդիպեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», – նշել է Կալասը՝ հավելելով, որ առաջիկայում կայցելի նաև Հայաստան։
Եվրամիությունը դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։
«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Կարծում եմ՝ բոլորի շահերից է բխում, որ նրանք ստորագրեն այս խաղաղության համաձայնագիրը, ինչի արդյունքում ևս մեկ հակամարտություն կպակասի»,-ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: