Ինքնաթիռի փոխանցման առաջարկը հետ կվերցվի, եթե «այն անօրինական համարվի». Կատարի վարչապետը մեկնաբանել է Թրամփին շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկը

Կատարը չի պատրաստվում Boeing 747-8 ինքնաթիռ նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն քննարկում է ինքնաթիռի փոխանցումը պաշտոնական միջկառավարական մակարդակով, CNN-ին տված հարցազրույցում ասել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ ալ Թանին։

«Սա շատ պարզ միջկառավարական համաձայնագիր է: Կատարի պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում են մեր 747-8 ինքնաթիռներից մեկը որպես Air Force One օգտագործելու նպատակով փոխանցման հնարավորությունը: Այս հարցը իրավական փորձաքննության փուլում է»,- նշել է Ալ Թանին:

Միևնույն ժամանակ Ալ Թանին նշել է, որ ինքնաթիռի փոխանցման առաջարկը հետ կվերցվի, եթե «այն անօրինական համարվի»։

Leave a Comment