
Կատարը չի պատրաստվում Boeing 747-8 ինքնաթիռ նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն քննարկում է ինքնաթիռի փոխանցումը պաշտոնական միջկառավարական մակարդակով, CNN-ին տված հարցազրույցում ասել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ ալ Թանին։
«Սա շատ պարզ միջկառավարական համաձայնագիր է: Կատարի պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում են մեր 747-8 ինքնաթիռներից մեկը որպես Air Force One օգտագործելու նպատակով փոխանցման հնարավորությունը: Այս հարցը իրավական փորձաքննության փուլում է»,- նշել է Ալ Թանին:
Միևնույն ժամանակ Ալ Թանին նշել է, որ ինքնաթիռի փոխանցման առաջարկը հետ կվերցվի, եթե «այն անօրինական համարվի»։